GFXBench-ի տվյալների բազայում հայտնվել են տեղեկություններ նոր Galaxy A9 Pro սմարթֆոնի մասին, որը առաջիկայում կներկայացնի Samsung ընկերությունը:
Հաղորդվում է, որ սարքը գործում է ութ միջուկանի Qualcomm պրոցեսորով: Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է Snapdragon 652 չիպի մասին: Այս անվանափոխված արտադրանքը Snapdragon 620-ն է, որը պարունակում է ARM Cortex-A72 և ARM Cortex-A53 միջուկներ, գրաֆիկական Adreno 510 արագացուցիչ, ինչպես նաև X8 LTE բջջային մոդեմ, որն ապահովում է տվյալների ներբեռնման արագությունը մինչև 300 ՄԲիտ/վ:
Սմարթֆոնն ունի 5,5 դյույմանոց էկրան՝ 1920 × 1080 թույլատրելիությամբ (Full HD ֆորմատ): Հիմնական տեսախցիկը 16 մեգապիկսել է, իսկ դիմայինը՝ 8:
Նորույթը կունենա 4 ԳԲ օպերատիվ հիշողություն և ֆլեշ-մոդուլ՝ 32 ԳԲ տարողությամբ: Galaxy A9 Pro-ի փորձարկված տարբերակում օգտագործվել է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգը:
Աղբյուրը՝ GSMArena