Lenovo-ն թողարկել է երկարակյաց Vibe P1 Turbo սմարթֆոնը

Lenovo ընկերությունը Հնդկաստանում ներկայացրել է Vibe P1 Turbo սմարթֆոնը: Այս մոդելն ունի տարողունակ մարտկոց՝ 5000 մԱ/ժ՝ արագ Quick Charge 2.0 լիցքավորման տեխնոլոգիայով, ինչպես նաև մատնահետքի սկաներ:

Սմարթֆոնն ունի 5,5 դյույմանոց Full HD էկրան (1920 x1080 պիքսել), լուսադիոդային ֆլեշ ունեցող 16 Մպ հիմնական և 5 Մպ դիմային տեսախցիկներ:

Ապարատային հիմք է հանդիսացել 64 բիտային Qualcomm Snapdragon 615 պրոցեսորը՝ 1,5 ԳՀց հաճախականությամբ, 3 ԳԲ օպերատիվ ու 32 ներքին ֆլեշ հիշողությամբ՝ 128 ԳԲ տարողությամբ microSD-ի հնարավորությամբ:

Սմարթֆոնը կարող է կիրառվել երկու SIM քարտերով և 4G/LTE կապով: Աշխատում է Android 5.1 Lollipop ՕՀ-ով: Չափսերը՝ 152,9х75,6х4,6–9,9 մմ, իսկ քաշը 187 գրամ է:

Lenovo Vibe P1 Turbo-ն հասանելի է 296 ԱՄՆ դոլարով:

Աղբյուրը՝ Lenovo