Huis Remote Controller. ունիվերսալ հեռակառավարման վահանակ՝ կենցաղային սարքերի համար

Sony-ն Ճապոնիայում բացել է կենցաղային իրերի համար նախատեսված Huis Remote Controller ունիվերսալ հեռակառավարման վահանակի նախնական պատվերների գրանցումը: Huis-ն ունի սենսորային էկրան՝ հիմնված E Ink տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սեփական նախապատվությամբ կառավարել վահանակը: Դա Sony-ի վերջին արտադրանքներից է, որը շուկա դուրս կգա՝ սեփական քրաուդֆանդինգային First Flight հարթակն օգտագործելով:

Huis-ի միջոցով կարելի է կառավարել ցանկացած կենցաղային սարքի աշխատանք՝ սկսած հեռուստացույցից և Blu-ray նվագարկիչներից, վերջացրած լուսավորման և օդափոխման համակարգերով:

Դուք ինքներդ կարող եք ղեկավարել կարգավորումներն ու կիսվել դրանցով ընկերների հետ համացանցում:

պուլտ2

Sony-ն բացատրել է, որ որ դիսփլեյի էլեկտրոնային թղթի ֆորմատի ընտրությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի խնայողաբար օգտագործումով, ինչպես նաև վիրտուալ սեղմակների մշտական ցուցադրմամբ, ինչը սարքի օգտագործումն ավելի հարմար է դարձնում:

պուլտ3

Ճապոնիայում կարելի է  Huis Remote Controller պատվիրել 27 950 իենով (մոտ 250 դոլար): Սակայն հավանականությունը քիչ է, որ Huis Remote Controller-ը կվաճառվի Ճապոնիայի սահմաններից դուրս:

պուլտ4

Աղբյուրը՝ The Verge