LeEco Super Bike խելացի հեծանիվ, որն աշխատում է Android ՕՀ-ով

Չինական LeEco ընկերությունը (նախկինում հայտնի որպես Letv) առաջարկում է ոչ միայն սմարթֆոններ, այլ նաև խելացի հեծանիվներ: Ընկերության Super Bike հեծանիվն ունի ներկառուցված ֆիտնես թրեքեր, որն աշխատում է Android ՕՀ-ով:

Հեծանիվը ստեղծված է տիտանից և ածխածնային մանրաթելերից: Ղեկին տեղադրված է գաջեթ, որը նման է փոքրիկ սմարթֆոնի: Սարքի միջոցով հասանելի են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են զանգեր և հաղորդագրություններ կատարելը և մի քանի հատուկ հնարավորություն` երթուղու ընտրություն և յուրաքանչյուր անցած ճանապարհագծի ձայնագրում: Ղեկի մեջ տեղադրված սենսորները թույլ են տալիս չափել օգտատերի ճնշումը երթևեկության ժամանակ:

Հեծանիվն ունի նաև լուսային թարթիչներ, ինչպես ավտոմեքենաները: Համապատասխան կոճակը սեղմելու դեպքում դրանք միանում են` ցույց տալով երթևեկման դարձերը: Ղեկի վրա կան նաև հատուկ կոճակ, որի միջոցով հնարավոր է կառավարել ներկառուցված հիշողության վրա առկա երաժշտությունը: Եվ, իհարկե, հեծանիվի վրա առկա են հատուկ լազերներ, դրանք նախատեսված են մութ ժամանակ ճանապարհի լուսավորման համար և ցույց են տալիս, թե ինչքան է ինարավոր մոտենալ որևէ առարկայի` չբախվելով դրան:

Չինական շուկայում LeEco-ն հասանելի է 800 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով: Նախատեսված է, որ այն հասանելի կդառնա Չինաստանի տարածքից դուրս այս տարվա վերջին:

Աղբյուրը` Phandroid