Google ընկերությունն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մաունթին-Վյուի քաղաքային իշխանություններին ուղղել է իր նոր կամպուսի կառուցման հայտը: Նախատեսվում է, որ Charleston East երկհարկանի կառույցը կզբաղեցնի 55 հազար քառակուսի մետր տարածք և կտեղակայվի Googleplex-ի մոտակայքում:
Անցած տարի ևս Google-ը տեղեկացրել էր Մաունթին-Վյուի իշխանություններին նոր ճամբարի կառուցման իր պլանների մասին, իսկ այս շաբաթ մի քանի ճշտգրտումներ է կատարել նախագծում:
Ինչպես կարելի է տեսնել 3D նկարներից, ընկերությունը պատրաստել է ապակյա մեծ տներ, որոնք կանաչ մակերևույթից այդքան էլ չեն տարբերվում:
Շինություններին փոխարինելու են եկել վրանները, այնպես որ շտաբ-բնակարանն ավելի շատ հիշեցնի ճամբար, քան գրասենյակ:
Դատելով ռեստորաններից, ֆիտնես զոնայից և մեծ բացօթյա տարածությունից՝ Google-ն ուզում է, որ իր աշխատակիցները շատ ժամանակ անցկացնեն մաքուր օդում։
Աղբյուրը՝ Business Insider