Իրանում ամբողջովին արգելափակվել է Yandex կայքը

Իրանը կարգելափակի ոչ միայն Facebook-ը, Twitter-ը և YouTube-ը, այլև ռուսական Yandex որոնողական համակարգը:

Այժմ Իրանի տարածքում անհնար է բացել Yandex-ի միջազգային yandex.com կայքը: Այս ռեսուրսի հղումը մուտքի հնարավորություն է տալիս Yandex-ի ռուսական, ուկրաինական, բելառուսական, ղազախական և թուրքական բաժիններ: Միևնույն ժամանակ, Yandex-ի ռուսական yandex.ru կայքն Իրանի տարածքում բացվում է առանց որևէ խնդրի:

Միջազգային կայքի արգելափակման պատճառն այն է, որ որոնողական համակարգը հնարավոր է գտնի այնպիսի տեղեկատվություն, որը չի համապատասխանում իսլամական արժեքներին: Այս տեսանկյունից շատ տարօրինակ է այն փաստը, որ ծառայության ռուսական տարբերակը, որն ապահովում է նույնպիսի հնարավորություններ, չի արգելափակվել Իրանում:

յանդ1

Ավելացնենք, որ Իրանը խստորեն վերահսկում է քաղաքացիների մուտքը համացանց: Երկրում արգելափակված են բազում միջազգային տեղեկատվական գործակալությունների, սոցիալական ցանցերի և պորտալների կայքեր: Եթե հավատանք Internet Censorship Around The World վեբ գրաքննության ինտերակտիվ քարտեզի տվյալներին, Իրանը մտնում է այն պետությունների կազմի մեջ, որոնք առավելագույնս կերպով սահմանափակում են համացանցում աշխատանքը: Իրանը, մասնավորապես, ստացել է առավելագույն վարկանիշ այնպիսի չափանիշներում, ինչպիսիք են «Մարդու իրավունքների ոտնահարումը», «Ազատությունը համացանցում», «Հասանելիության խոչնդոտում» և «Կոնտենտի սահմանափակում»:

Աղբյուրը՝ Kommersant