Rutracker.org-ը կշրջանցի արգելափակումը Telegram-ի բոտի միջոցով

Իրավատերերի բողոքով Ռուսաստանում արգելափակված Rutracker.org տոռենտ-թրեքերի սեփականատերերը գտել են արգելափակումը շրջանցելու ձևը: Դրա համար կօգտագործվի Telegram մեսենջերի բոտը:

Հիշեցնենք, որ Պավել Դուրովի հիմնադրած ծրագիր-չաթը հնարավորություն է տալիս ստեղծել ավտոմատ զրուցակցի-բոտի, որը համապատասխան արձագանքում է օգտատիրոջ հարցերին կամ այլ հրահանգներին: Օրինակ` եղանակային բոտերից կարելի է հարցնել ջերմաստիճանի մասին, իսկ վերջերս ստեղծված Flibusta օնլայն գրադարանի կողմից արգելափակված գրքային բոտից կարելի է ճշտել, թե որտեղից է հնարավոր անվճար ներբեռնել այս կամ այն գիրքը:

Կարծես հենց «Ֆլիբուստա» բոտի հաջողությունը Rutracker-ին դրդեց փորձարկում կատարել Telegram-ում: Հավաքելով որոշակի թիմ՝ օգտատերը կարող է ստանալ այսպես ասած Magnet հղում, սիմվոլների հերթականություն, որը կոդավորում է թրեքերում պահպանված տոռենտը: Ստանալով այդպիսի հղում՝ օգտատերը կարող է բացել այն իր տորենտ-ծրագիրն ու սկսել ներբեռնումը:

Տվյալ պահին Rutracker բոտը գտնվում է մշակման փուլում: Եթե այն թողարկվի, չի բացառվում, որ իրավատերերը կրկին կդիմեն՝ այս անգամ դատի տալով Telegram-ին:

Աղբյուրը՝ Известия