Huawei Honor 5C սմարթֆոնը կունենա նոր պլատֆորմ, մատնահետքի սկաներ և մետաղական կորպուս

Huawei Honor 5C-ի անոնսը պետք է կայանար ապրիլի 13-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ: Համաձայն նոր տվյալների՝ այն կհրապարակվի ապրիլի 28-ին: Սարքը կթողարկվի TENAA պլատֆորմի վրա:

Սարքը կունենա մետաղական կորպուս և մատնահետքի սկաներ, բայց դիզայնը փոքր-ինչ կտարբերվի Honor 5X-ի դիզայնից: Սարքը կունենա Full HD էկրան՝ 5,2 դյույմ անկյունագծով: Որպես պրոցեսոր՝ կօգտագործվի SoC Kirin 650-ը, որի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ, այն կպարունակի Cortex-A53 8 միջուկ և ժամանակակից GPU՝ Mali-T700-ի կամ Mali-T800-ի «ընտանիքից»:

Սմարթֆոնը նաև կունենա 2ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, տեսախցիկներ՝ 13 և 8 ՄՊ, ինչպես նաև 2900 մԱժ տարողությամբ մարտկոց: Սմարթֆոնի չափսերն են 147,1 х 73,8 х 8,3 մմ, իսկ քաշը 156 գրամ է:

Հաշվի առնելով, որ Honor 5X մոդելն արժե 160 դոլար, կարելի է ենթադրել, որ Honor 5C-ը հասանելի կլինի 120-130 դոլարով:

Աղբյուրը՝ Anzhuo