Apple-ի դիզայներների թիմը Ջոնի Այվի գլխավորությամբ թողարկել է հատուկ հավաքածու, որը բաղկացած է iPad Pro-ից, Apple Pencil-ից և կաշվե աքսեսուարներից: Դրանք նախատեսված են հատուկ բարեգործական աճուրդի համար, որը նվիրված է Լոնդոնում նոր դիզայնի թանգարանի շենքի կառուցման համար միջոցների հավաքմանը:
Բոլոր իրերը ներկայացված են մեկական նմուշով և ունեն վառ և հագեցած գույներով դիզայն: iPad Pro-ի հետին պանելը և Apple Pencil ալյումինե գրիչը ստացել են իրենց գույնը հատուկ ներկման միջոցով: Smart Cover-ի կապույտ պատյանը պատրաստվել է ֆրանսիական կաշվից թավշյա ներդիրներով, իսկ Apple Pencil-ի նարնջագույն պատյանը հորթի կաշվից է: iPad-ը յուրահատուկ գույների հետ միասին ստացել է լազերային «Edition 1 of 1» փորագրություն (իր տեսակի մեջ միակը) հետևի պանելի վրա:
Ապրիլի 7-ից մեկնարկած օնլայն վաճառքը կտևի մինչև մայիսի 2-ը: Հավաքածուի արժեքը կազմում է 10-15 հազար ֆունտ ստերլինգ:
Աղբյուրը՝ CreativeBloq