Հայտնի ինսայդեր Էվան Բլեսսը (Evan Blass) հաստատում է, որ HTC ընկերությունը Google-ի հետ համատեղ աշխատում են երկու նոր սարքերի վրա, որոնք կլրացնեն Nexus-ի շարքը: Երկու դեպքերում էլ խոսքը գնում է սմարթֆոնների մասին:
Սարքերը կլինեն S1 և M1 մոդելային համարներով, կաշխատեն Android օպերացիոն համակարգի յոթերորդ տարբերակով, որը դեռևս անուն չունի: Այլ աղբյուրները հայտնում են, որ սմարթֆոնները ստացել են կոդային անվանումներ՝ Sailfish և Marlin:
Երկու սմարթֆոններն էլ պետք է վաճառքում հայտնվեն այս տարի:
Աղբյուրը՝ Twitter