Անվճար կամ զեղչված iOS հավելվածներ (մայիսի 11)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Toca Band

Գինը` անվճար

Օգտագործեք տարբեր ձայներ` սեփական երաժշտությունը ստեղծելու համար: Ընտրեք 16 տարբեր կերպարներից ցանկացածին, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ձայնը, ապա տեղադրեք նրանց բեմահարթակի վրա և տեսեք՝ թե ինչ երաժշտություն կստացվի:

 

Memory : Your Memo

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի Ձեզ հեշտությամբ գրառել մտքերը: Այն աշխատում է առանց գովազդի:

 

Aureus

Գինը` անվճար

Այս ինտերակտիվ խաղում հաղթելու համար Դուք պետք է ունենաք լավ տեսողական հիշողություն: Հիշեք էկրանին հայտնված ֆիգուրները, բացահայտեք թաքնվածները և փորձեք դիմանալ խաղի մեծացող ճնշմանը: Դուք հնարավորություն ունեք առցանց մրցել մինչև երեք մրցակցի հետ:

 

Notes.xls tiny spreadsheet

Գինը` անվճար

Notes.xls-ը նոթատետր է, որտեղ կարող եք գրառել Ձեր անելիքները, ամենօրյա պլանները, բանկային հաշվեհամարը և շատ այլ բաներ: Գրառումների միջից կարող եք առանձնացնել առավել կարևորները, ինչպես նաև բեռնել դրանք .xlsx ֆորմատով:

 

InstaWeb

Գինը` անվճար

Եթե Դուք փնտրում եք հավելված, որի օգնությամբ կկարողանաք վեբ-էջերը վերածել PDF ֆորմատի` ցանկացած ժամանակ դիտելու համար, ապա այս հավելվածը հենց Ձեզ համար է:

 

Game Switch

Գինը` անվճար

Հավելվածը հնարավորություն կտա խաղալ Color Pong և Flappy Ghost խաղերը ցանկացած ժամանակ, նույնիսկ առանց ինտերնետ կապի: