Տվյալների մշակման կենտրոնները չպետք է ունենան ձանձրալի մոխրագույն պատեր. համենայն դեպս, այսպես են կարծում Google ընկերության աշխատակիցները: Նրանք սկսել են համագործակցել փողոցային նկարիչների հետ, ովքեր նկարազարդել են Բելգիայում և ԱՄՆ-ում գտնվող երկու կառույցների պատերը:
Նկարչուհի Ջեննի Օդելը Օկլահոմում նկարազարդել է ԱՄՆ-ի՝ այդ տարածաշրջանում Google-ի ամենամեծ տվյալների կենտրոնը: Իր աշխատանքի համար նա օգտագործել է կոլաժներ՝ Google Maps-ում գտնված նկարների հիման վրա:
Բելգիայի տվյալների կենտրոնը վստահվել է տեղացի փողոցային նկարիչ Oli-B-ին: Նա ընտրել է գունեղ աբստրակտ կերպարները:
Շուտով Google-ը պատրաստվում է ևս երկու տվյալների կենտրոն բացել Դուբլինում և Կանսիլ-Բլաֆֆսում:
Աղբյուրը՝ The Data Center Mural Project