Ֆրանսիացի միլիարդատեր Խավիեր Նիելսը տեխնո-համալսարան է հիմնել Սիլիկոնյան հովտում, որն առաջիկա 5 տարվա ընթացքում 10.000 ուսանողի անվճար կսովորեցնի ծրագրավորում ու ձեռնարկատիրական հմտություններ: «42» կոչվող դպրոցի ստեղծման համար Նիելսը տրամադրել է 100 միլիոն դոլար:
Դպրոցը, որը նախատեսված է 18-30 տարեկան ուսանողների համար, համալրված է հազարավոր iMac համակարգիչներով:
Գրանցվողներին կտրվի 4 շաբաթ, և այդ ընթացքում նրանք պետք է ինտենսիվ ներգրավվեն դասընթացներում, արդյունքում դպրոց կընդունվեն միայն նրանք, ովքեր կանցնեն այս փորձաշրջանը:
Գրանցվելու դիմում-հայտը կարելի է լրացնել այստեղ: Ուսումնական տարին մեկնարկելու է նոյեմբերին:
Աղբյուրը՝ Tech Crunch