Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

AirPlayer

Գինը` անվճար

Այս հավելվածի շնորհիվ Դուք կարող եք դիտել ֆիլմեր և հեռուստասերիալներ առանց դրանք ներբեռնելու: Այն թույլ է տալիս նաև դիտել Ձեր համակարգչում առկա ֆիլմերը, եթե նույնսիկ օգտագործում եք Windows ՕՀ-ով աշխատող համակարգիչ:

 

VideoSpoty

Գինը` անվճար

Այս հավելվածը միանում է Spotify-ի Ձեր պրոֆիլին և արագ գտնում Ձեր կողմից պահպանված բոլոր երգերը: Աշխատում է ոչ միայն Premium, այլև անվճար պրոֆիլների դեպքում:

 

Money Pro

Գինը` 5.8 – 0.99 ԱՄՆ դոլար

Եկամուտները և ծախսերը հաշվարկելը դասական թղթի և գրչի միջոցով արդեն ակտուալ չէ: Money Pro-ն շատ հարմար է սեփական, ինչպես նաև փոքր բիզնեսի ֆինանսական հարցերը կառավարելու համար:

 

StarDroid

Գինը` անվճար

Այս խաղում Դուք հանդես եք գալիս աստղային դրոիդի կերպարում, որը պետք է ոչնչացնի տիեզերքում մնացած հին տիեզերանավերը: