Հարավկորեական ճանապարհորդության ժամանակ Alphabet ընկերության (որին պատկանում է Google-ը) նախագահ Էրիկ Շմիդտի լուսանկարներից պարզ է դարձել, որ նա օգտագործում է iPhone 6s: Startup Fest-ի ժամանակ տված իր հարցազրույցում նա խոստովանել է այդ փաստը, սակայն նշել, որ օգտագործում է նաև Galaxy S7 և վերջինս իրեն ավելի է դուր գալիս` հիմնականում լավ արտադրողականության համար: Նրա կարծիքով՝ iPhone-ի օգտատերերը կհամաձայնեն, որ այդ սմարթֆոններն այդքան էլ երկար չեն աշխատում մեկ լիցքավորմամբ:
Այս ամենից հետո հարց է առաջանում, թե ինչու ինքը` Շմիդտը, չի օգտագործում Nexus ֆիրմայի սմարթֆոն, որը հանդիսանում է Google-ի արտադրանքը:
Աղբյուրը` Android Insider