Xiaomi ընկերությունը տարբերվում է չինական այլ արտադրողներից նրանով, որ թողարկում է ոչ միայն սմարթֆոններ և պլանշետներ, այլև խոհանոցային խելացի պարագաներ, լամպեր, դրոններ և այլ սարքեր:
Ընկերությունը պատրաստվում է մայիսի 31-ին թողարկել նոր սարք, որն, ամենայն հավանականությամբ, նախատեսված կլինի մանկական լսարանի համար։ Օրինակ՝ դա կարող է խելացի գիրք լինել, որը դարձնում է ընթերցանության գործընթացն ավելի հետաքրքիր՝ անիմացիոն նկարազարդումների և ինտերակտիվ տարրերի միջոցով:
Աղբյուրը՝ Mydrivers