Google Play-ը կհուշի, թե որ հավելվածները ջնջել

Եթե Ձեր սմարթֆոնում բավականաչափ տեղ չկա նոր հավելված ներբեռնելու համար, հոգ չէ, Google Play-ը կօգնի Ձեզ այդ հարցում: Հավելվածների խանութում հայտնվել է դեինստալյացիայի մենեջեր, և այն բավականին խելացի է: Այն ցույց կտա այն հավելվածները, որոնք Դուք չեք օգտագործում կամ հազվադեպ եք օգտագործում և կառաջարկի ջնջել հենց դրանք: Դուք կտեսնեք, թե որքան տեղ է ազատում ամեն դեինստալյացիան։

Նոր հնարավորությունը հասանելի կդառնա Google Play-ի բոլոր օգտատերերին մոտակա շաբաթների ընթացքում:

Աղբյուրը՝ Android Insider