Uber-ը նոր ծառայություն է գործարկել

Uber ընկերությունը ներկայացրել է նոր տաքսի ծառայություն՝ նախատեսված հեծանվորդների համար: UberBike-ը, որն այժմ հասանելի է միայն Ամստերդամում, թույլ է տալիս այնպիսի տաքսի պատվիրել, որն ունի հեծանիվ տեղափոխելու հատուկ հարմարանք: UberBike-ի սակագները նույնն են, ինչ UberX-ինը, բայց 4 եվրո հավելավճարով:

Ամստերդամում այժմ մոտ 800 հազար հեծանվորդ կա: Իսկ բնակչության 63 տոկոսն ամեն օր օգտվում է հեծանիվից: Այդ պատճառով է UberBike-ը գործունեությունը սկսել հենց Ամստերդամում: Առայժմ հայտնի չէ` արդյո՞ք այն դուրս կգա Ամստերդամի սահմաններից, թե ոչ:

Աղբյուրը՝ Uber