Ցուկերբերգ. ապագան տելեպատիկ սոցցանցերինն է

Ցուկերբերգը կանխատեսել է նոր տեսակի սոցիալական ցանցերի առաջացում. խոսքը տելեպատիկ կարողություններ ունեցող ցանցերի մասին է: «Կարծում եմ, որ շուտով հնարավոր կլինի սոցցանցերին փոխանցել այն, ինչ Դուք մտածում կամ զգում եք», — հայտարարել է Facebook-ի համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով` մի խումբ հետազոտողներ արդեն հաջողությամբ ավարտել են արտասովոր մի փորձ. լաբիրինթոսն անցած առնետի ուղեղից նրանք «հանել» են կենդանու հիշողությունն ու փոխանցել դա մեկ այլ առնետի, որն այնուհետև կարողացել է հեշտությամբ անցնել անծանոթ լաբիրինթոսը:

Աղբյուրը` Mashable