Պաշտոնապես հայտարարվել է հաջորդ սերնդի Android-ի անունը

Այժմ բետա-թեստավորման փուլում գտնվող Android N օպերացիոն համակարգը վերջապես ստացել է պաշտոնական անուն` Nougat: Այս մասին Google ընկերությունը հայտնել է իր թվիթերյան էջում: Մինչ այժմ շրջանառվում էին Nutella և Nuts տարբերակները:

Android N-ի` մշակողների համար նախատեսված տարբերակը ներկայացվել է 2016-ի մարտին: Այնուհետև գործակվեց հատուկ կայք, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին առաջարկել նոր Android-ի «N» տառով սկսվող իրենց տարբերակը: Ընթացող քվեարկության արդյունքները, սակայն, տեսանելի չէին:

Սպասվում է, որ Android Nougat-ը կթողարկվի մոտակա շաբաթների ընթացքում: