Կարելի՞ է արդյոք հեռախոսն ամբողջ գիշեր լիցքավորման դնել

Ներկայիս մարտկոցները լիթիում իոնային մարտկոցները սկսել են կիրառվել դեռ 20 տարի առաջ: Սակայն փոխվել է հեռախոսների ծրագրային ապահովումը, ինչը թույլ է տալիս կասեցնել լիցքավորումն այն ժամանակ, երբ մարտկոցի լիցքը հասնում է 100 տոկոսի: են: Սա օգնում է հեռախոսին չտաքանալ:

Բայց մարտկոցի կյանքը երկարացնելու համար խորհուրդ է տրվում լիցքավորման տոկոսը պահել 40-80 սահմաններում. լիցքի անընդհատ բացակայությունը կամ չափից դուրս հաճախ լիցքավորելը կվնասեն մարտկոցը:

Բացի այդ` խորհուրդ չի տրվում հաճախ օգտվել արագ լիցքավորման հնաարվորությունից, քանի որ այն գերտաքացման պատճառ կարող է դառնալ և կարճացնել մարտկոցի կյանքը: