Instagram սոցցանցը թողարկել է նոր վիդեոալիք, որը գտնվում է որոնման բաժնում: Մուտք գործելով «Իրադարձությունների ալիք» (Events Channel)` օգտատերերը կարող են դիտել սպորտային միջոցառումների, համերգների ու այլ մեծամասշտապ միջոցառումների հեռարձակումները:
Ալիքի բովանդակությունը հարմարեցվում է օգտատիրոջ նախընտրություններին: Հնարավորություն կլինի տեսնել նաև այլ օգտատերերի հրապարակած տեսանյութերը:
Նոր հնարավորությունն առայժմ հասանելի է ԱՄՆ-ում, սակայն շուտով կգործարկվի նաև այլ երկրներում: