Uber-ի առաջին ինքնավար մեքենաները այս ամիս կսկսեն սպասարկել հաճախորդներին

Uber ընկերությունը մեկուկես տարի առաջ Փիթսբուրգում (ԱՄՆ) փորձարկում էր առանց վարորդի ընթացող մեքենաների աշխատանքը, սակայն երկար ժամանակ այս նորամուծությունից լուր չկար:

Պարզվում է` ընկերությունը պատրաստվում է իր հետ համագործակցող միլիոնից ավել վարորդներին փոխարինել համակարգիչներով: Bloomberg-ին տված հարցազրույցում Uber-ի ղեկավար Թրեվիս Կալանիքը հայտարարել է, որ այս ամսվա ընթացքում Փիթսբուրգում հաճախորդներին կսկսեն սպասարկել ինքնավար մեքենաները:

Ընկերությունը համակարգչային համապատասխան սարքավորումներով զինել է 100 Volvo XC90s մեքենաներ, որոնք սպասարկելու են մեկական ինժեներներ` պատրաստ լինելով վերցնել ղեկն անհրաժեշտության դեպքում:

Նրանց, ում բախտ կվիճակվի երթևեկել այս ինքնավարներով, չեն վճարի ուղևորության դիմաց: Նշենք, որ ինքնավար մեքենաներ գործարկելու նպատակով Uber-ը գնել է Otto ստարտափը, որը մշակում է ինքնավար ընթացքի տեխնոլոգիաներ:

Աղբյուրը` TechCrunch