Սինգապուրում այսօրվանից կաշխատեն ինքնավար տաքսիներ

Սինգապուրը կդառնա աշխարհի առաջին քաղաքը, որտեղ քաղաքացիներին կսկսեն սպասարկել առանց վարորդի աշխատող տաքսիներ: Մարդիկ այսօրվանից կկարողանան երթևեկել Renault Zoes և Mitsubishi i-MiEV մոդելի ավտոմատացված մեքենաներով:

Բացի ուղևորներից` տաքսու մեջ ներկա կլինի նաև ինժեներ, ով կհետևի ավտոմատացված համակարգի աշխատանքին ու անհրաժեշտության դեպքում ղեկը կվերցնի իր ձեռքը:

Ծրագիրը կյանքի է կոչել սինգապուրյան nuTonomy ստարտափը, որը մշակում է մեքենաներն ինքնավար դարձնող տեխնոլոգիաներ:

Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում ևս կգործարկվեն ինքնավար տաքսիներ: Փաստորեն Uber ընկերությունը պատրաստվում է իր հետ համագործակցող միլիոնից ավել վարորդներին փոխարինել համակարգիչներով:

Աղբյուրը` Bloomberg