Google Flights-ը կզգուշացնի ավիատոմսերի գների բարձրացման մասին

Google Flights ծառայությունը, որը նախատեսված է մատչելի ավիատոմսեր գտնելու համար, այժմ կարողանում է զգուշացնել օգտագործողին տոմսերի գնի բարձրացման մասին:

Google Flights-ի հատուկ ալգորիթմները կհաշվարկեն ու կտեղեկացնեն ճանապարհորդության համար ամենաանհարմար ժամանակահատվածի մասին` առաջարկելով հետաձգել այն որոշ ժամանակով: Բացի այդ` հավելվածը կծանուցի գների իջեցման մասին:

Բացի ավիատոմսերի ընտրությունից` Google Flights օգտագործողները կկարողանան փնտրել նաև հյուրանոցներ: Հավելվածը պարբերաբար տարբեր հուշումներ է տալիս, որոնք կօգնեն նվազեցնել ծախսերը:

Հավելվածի թարմացումը հասանելի կդառնա օգտագործողներին աստիճանաբար: Ծառայությունից օգտվելու համար այցելեք այստեղ: