Նոր հնարավորություններ Հայաստանի տեխնոլոգիական համայնքի համար: Բացվել է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որն իրականցնում են ՁԻՀ-ը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:
Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան այն ընկերությունները, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում և առնվազն մեկ տարի գրանցված են ՀՀ-ում:
Հայտեր ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է:
Ծրագրի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև հագործակցությունը:
Մրցույթը դրամաշնորհառուներին կտրամադրի նախնական ֆինանսական աջակցություն, մենթորություն, նաև կապերի հաստատում պոտենցիալ ներդրողների հետ:
Նշենք, որ առաջիկա 3 տարիների ընթացքում նախատեսվում է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում հատկացնել 18 դրամաշնորհ` 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:
2017թ. հունվարի կեսին կհայտարարվեն նաև համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթ գիտատեխնիկական ոլորտում, որի hամար կհատկացվի շուրջ 10 դրամաշնորհ՝ 15.000 եվրո ծավալով, նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:
Մրցույթին վերաբերող հավելյալ տեղեկատվությունը կարող եք գտնել ՁԻՀ կայքում: