ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Գինը՝ 2.99$ — անվճար
Այս խաղում պետք է օգնել Ալբերտին 20 գեղեցիկ արկածների ընթացքում: Յուրաքանչյուր քայլ կտա աստղ, որի անհրաժեշտությունը հաջորդ քայլի ժամանակ կառաջանա: Այս 20 զվարճալի ու խենթ արկածները կօգնեն Ալբերտին գրավել իր սիրելի Լիլիի սիրտը:
Գինը՝ 1.99$ — անվճար
Այս խաղի ժամանակ պետք է պահել սպիտակ գնդակի հավասարակշռությունը, շարժել ու գլորել այնպես, որ այն հայտնվի դույլի մեջ: Խաղն աստիճանաբար բարդանում և դժվարանում է, այն ունի 100 մակարդակ:
Գինը՝ 2.99$ — անվճար
Fresh Reversi-ն կօգնի զարգացնել ստրատեգիական մտածողությունը, տրամաբանությունը: Կարող եք միաժամանակ մի քանի հոգու հետ խաղալ: Խաղի ընթացքում պետք է այնպես անել, որ ձեր խաղաքարերի քանակը ավելի շատ լինի, քան հակառակորդինը:
Գինը՝ 1.99$ — անվճար
Սա մեծերի համար նախատեսված գունազարդման գիրք է: Հավելվածը կօգնի տարբեր պատկերներ ներկելու , գունազարդելու միջոցով հանգստացնել նյարդերը: Ավելի քան 250 անվճար պատկեր ձեր տրամադրության տակ է:
Գինը՝ 0.99$ — անվճար
Առաջին հայացքից, գուցե թվա պարզ փազլ է, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Պետք է գունավոր աղյուսները տեղաշարժել այնպես, որ յուրաքանչյուր աղյուս դրվի իր գույնով առանձնացված դաշտում: Խաղն ընդհանուր առմամբ բաղկացած է 84 մակարդակից:
Գինը՝ 0.99$ — անվճար
Այս խաղը հնարավորություն է տալիս անվերջ ճանապարհորդել ժամանակի ու տարածության մեջ: Ընտրեք բազմաթիվ կերպարներից մեկին և ուղևորվեք դեպի տիեզերք՝ մոլորակների ու աստղերի մոտ, լույսի արագությամբ և հավաքեք միավորներ:
2D — Paint, Draw, Sketch, Collage
Գինը՝ 3.99$ — անվճար
Նկարներ խմբագրելու և ստեղծելու համար նախատեսված հավելված է: Ամենատարբեր հաստության ու ձևի 90 վրձին ձեր տրամադրության տակ է, կարող եք ստեղծագործել անսահման երևակայությամբ: