Google-ը ներդրել է Google Cloud Search նոր խելացի որոնողական գործառույթը իր իր բիզնես օգտատերերի համար: Այն կորպորատիվ օգտատերերին թույլ կտա անհրաժեշտ պահին գտնել անհրաժեշտ ինֆորմացիան G Suite-ի գործիքների մեջ, այդ թվում Gmail-ում, Փաստաթղթերում, Օրացույցում, Կոնտակտներում և այլն:
Նախկինում որոնման ծառայությունը հասանելի էր սահմանափակ թվով օգտատերերի և հայտնի էր Springboard անունով, հիմա լայն օգտագործման համար թողարկվել է Cloud Search-ը, որը նախատեսված է մեծ ձեռնարկությունների համար, որտեղ մեծ թվով աշխատակիցների հասանելի են տարբեր ֆայլեր: Այն կհեշտացնի ֆայլերի բազայում անհրաժեշտ ֆայլեր գտնելու գործողությունը և կկրճատի դրա վրա ծախսվող ժամանակը:
Google Cloud Search-ը արհեստական ինտելեկտի միջոցով առանձնացնում է այն ինֆորմացիան, որը ձեր հետաքրքրությունների շրջանակում կարող է լինել: Նաև կցուցադրի վերջինը բացած ֆայլերը, հանդիպումների հիշեցումնրը, նշումները և շատ այլ տեղեկություններ:
Այժմ Google Cloud Search-ը հասանելի է G Suite Business օգտատերերին, որոնց համար ապագայում Google-ը նախատեսում է ներկայացնել նոր հնարավորություններ: