YouTube-ում սմարթֆոնով ուղիղ հեռարձակումներ անելու հնարավորությունն արդեն բաց է: Այն հասանելի է 10 հազար և ավելի հետևորդներ ունեցող օգտատերերին: YouTube-ում մոբայլ ուղիղ հեռարձակումների թեստավորումը սկսվել էր դեռևս նախորդ տարվա հունիսից:
Այժմ մոբայլ օգտատերերը կարող են կարգավորել գաղտնիությունը, անջատել չաթը և ծանուցել իրենց բաժանորդներին:
Բացի այդ էլ Super Chat վճարովի հաղորդագրություններ ուղարկելու ֆունկցիան հասանելի է լայն օգտագործման համար: Սա հնարավորություն կտա ուղիղ հեռարձակման ընթացքում տարբերվող գույնով առանձնացված հաղորդագրություն ուղարկել, որն ավելի տեսանելի կլինի հեռարձակողի համար: Այս ֆունկցիայից վերջինս կարող է գումար աշխատել:
Եվս մեկ նորամուծություն YouTube-ի Android օգտատերերի համար: Նրանց համար տեսանյութեր դիտելիս ավելի հարամարավետ է դարձել մի քանի վայրկյան առաջ անցնելը: Մշակվել է նոր մեխանիզմ ակնթարթային անցումների համար: Նախկինում ընդամենը մի քանի վայրկյան առաջ անցնելու համար հարկավոր էր տեսանյութի բարակ գծով թայմլայնի վրա մատով սահեցնել և շատ հաճախ ցանկացածից ավելի առաջ էր անցնում:
Այսպիսով այս գործողությունը հեշտացել է: Սմարթֆոնի էկրանին, տեսանյութ դիտելու ընթացքում, մատի 2 հպումով հնարավոր կլինի 10 վայրկյանով առաջ անցնել, 3-ի դեպքում՝ 20 վայրկայն և այդպես շարունակ: Նշենք, որ այս ֆունկցիան դեռ միայն հասանելի է Android օգտատերերի համար: