Վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաները այս տարվա թրենդների շարքում են: Ժամանակի ընթացքում շատ արագ ստեղծվում են նորանոր սարքավորումներ, որոնք մարդկանց ստիպում են իսկապես կորցնել կապն իրականության հետ: VR խաղերը ու ակնոցներն ու այլ սարքավորումները արագ կերպով զարգանում են ու զարմացնում:
MMone ընկերությունը ստեղծել է հսկայական VR խաղային աթոռ, որն ամբողջովին խաղացողին տեղափոխում է այլ աշխարհ ու իրականություն: Այն կարող է պտտվել 360 աստիճանով, ունի մոտ 4 մետր բարձրություն և արագ կերպով արձագանքում է խաղային գրեթե բոլոր իրավիճակներին:
Ընկերությունը նախատեսում է այն վերածել VR ատրակցիոնի, որը կտեղադրվի հանրային այգիներում, մոլերում և այլ հասարակական ժամանցի վայրերում: