White Square Գովազդի և մարքետինգի 9-րդ միջազգային ֆեստիվալը մեկնարկել է հայտնի գովզդային մասնագետների մասնակցությամբ գովազդային արշավ: Այս տարի ֆեստիվալի խորհրդանիշը մարտական ռինգն է, որում ապրիլի 27-29 «կմրցեն» Արևելյան Եվրոպայի մարքետինգի և գովազդային առաջատար մասնագետները: Նրանք մրցույթի շրջանակներում կկիսվեն իրենց փորձով, կներկայացնեն իրենց ամենահաջողված նախագծերը:
«Creativity Wins» կարգախոսով միջազգային ֆեստիվալի գովազդային արշավի նպատակն է՝ գովազդային մասնագետներին ներկայացնել մարտիկների կերպարով, քանի որ գովազդն, ըստ էության, նոր գաղափարների և դրանք կյանքի կոչելու ամենօրյա մրցություն է՝ տենդերներ շահելու և ֆեստիվալային պարգևների համար: «White Square» ֆեստիվալը կյանքի բոլոր ոլորտներում ստեղծարարության հաղթանակի կոչ է անում:
Գովազդային արշավի դեմքերը դարձել են միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած ոլորտի առաջատար մասնագետները, White Square ֆեստիվալի ժյուրիի անդամները: Նրանք են՝ БОРЩ ընկերության կրեատիվ տնօրեն Անդրեյ Լոգվինը, Red Keds (Ռուսաստան) ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Բիկովը, AIDA Pioneer-ի (Բելառուս) կրեատիվ տնօրեն Դմիտրի Ապոլենիսը, Էստոնիայի Մարքետինգի և հաղորդակցության գործակալություների ասոցացիայի ղեկավար Լոլա Թեհվերը, AdPro (Ուկրաինա) digital-centric գործակալության կրեատիվ տնօրեն Վլադիմիր Կոբեցը, Satumaa Family Business-ի (Ֆինլանդիա) հիմնադիր Մարկո Էդֆելթը:
White Square-ը տարեցտարի զարգացող և ընդլայնվող ֆեստիվալ է Արևելյան Եվրոպայում, որին տարեկան մասնակցում են ավելի քան 25 երկրների ներկայացուցիչներ: 2016թ. ֆեստիվալին մասնակցել են The Gunn Report համաշխարհային ճանաչում ունեցող վարկանիշի ներկայացուցիչներ, որոնք միջոցառումը համարել են Արևելյան Եվրոպայում ամենամասշտաբայինը և ընդգծել հատկապես կազմակերպչական աշխատանքների բարձր մակարդակը:
Այս տարի ֆեստիվալի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 7-ն է, որոնք պետք է ներկայացնել adfest.by. պաշտոնական կայքում: Աշխատանքները կարելի է ներկայացնել 5 մրցությում՝ CREATIVITY, BRANDING, MARKETING, DIGITAL, SOCIAL ADVERTISING:
Նշենք, որ White Square-ն ընդգրկված է АКМА-ի (Բելառուս), ВРК -ի (Ուկրաինա), АКАР-ի (Ռուսաստան) բոլոր սեգմենտներում, Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի ստեղծարարության վարկանիշներում:
Գովազդային արշավի ոճը մշակել է AIDA Pioneer Branding & Creative (Բելառուս) գործակալությունը: Ֆոտոշարքն իրականացրել են Մինսկում հայտնի Կանապալյով և Լեյդիկ լուսանկարիչները, տեսանյութի հեղինակն էլ Անդրեյ Լևկովիչն է:
Աղբյուրը՝ adfest.by