ՀՀ բանակի ժամկետային զինծառայողները այսօր սկսել են իրենց ուսումնառությունը Թումո Դիլիջանում։ Առաջին դասերը, ըստ Թումոյի ծրագրի, նվիրվում են ինքնուսուցմանը «Թումո շավիղ» հարթակում։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հունվարին ստորագրած համագործակցության հուշագրի համաձայն՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։
Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։
Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝
- համակարգչային ծրագրավորում
- ռոբոտաշինություն
- համակարգչային գրաֆիկա
- թվային երաժշտության ստեղծում
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։
Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով, յուրաքանչյուրը 4 շաբաթ տևողությամբ։
https://www.facebook.com/TumoCenter/videos/1339729892731840/