Բարսելոնայում կայացած Mobile World Congress-ում այս տարի լավագույն նոր սմարթֆոն է ճանաչվել Sony Xperia XZ Premium-ը, այն գերազանցել է Huawei P10 Plus-ին, LG G6-ին և այլ ընկերությունների ներկայացարծ սարքավորումներին:
Sony ընկերության այս մոդելն առանձնանում է իր տեսախցիկի հնարավորություններով, որը կարող է 1 վայրկյանում 960 կադր հաճախականությամբ Slow-mo-վիդեո նկարել:
Նոր Sony XZ Premium-ի Triluminos էկրանի շնորհիվ 40%-ով ավելի պայծառ է՝ համեմատած Xperia Z5 Premium-ի հետ: Նոր սմարթֆոնը օժտված է HDR տեխնոլոգիայով, որն ինչպես գիտեք ավելի որակյալ է դարձնում պատկերը և նոր մակարդակի է հանում տեսանյութերի որակը: Էկրանի մակերեսը ծածկված է Gorilla Glass 5-ով, որը պաշտպանում է փոշու և ջրի ներթափանցումից:
Sony XZ Premium-ը թողարկվել է 2 գունային լուծումներով՝ Luminous Chrome և Deepsea Black: Ինչպես նշեցինք սկզբում այն կարող է 1 վայրկյանում նկարել 960 կադր հաճախականությամբ 720p Slow-mo-տեսանյութ: Սա հնարավոր է դարձել Sony-ի տեսախցիկի եռաշերտ սենսորների միջոցով: Արդյունքը կարող եք տեսնել տեսանյութում.
https://youtu.be/z-MQ6UKVYlU
Տեխնիկական բնութագիր՝
- Snapdragon 821 միկրոպրոցեսոր
- 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն)
- 20 Մպ հիմնական և 13 Մպ դիմային տեսախցիկներ
- 5,5 դյույմ HDR, Triluminos դիսփլեյ
- Օժտված է մատնահետքերի սկաներով
- Օպերացիոն համակարգ՝ Android 7.1
Բացի այս մոդելից Sony ընկերությունը ներկայացրել է XZs, XA1 և XA1 Ultra սմարթֆոնները, որոնց տեխնիկական առանձնահատկությունների մեր անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ: