MWC-2017. Sony-ն ներկայացրել է նոր Sony Xperia XZ Premium սմարթֆոնը

MWC-2017. Sony-ն ներկայացրել է նոր Sony Xperia XZ Premium սմարթֆոնը

Sony ընկերությունը այս տարվա Mobile World Congress-ին ներկայացրել է նոր Sony Xperia XZ Premium սմարթֆոնը, որը կարող է 1 վայրկյանում 960 կադր հաճախականությամբ Slow-mo-վիդեո նկարել: Ինչպես նաև Sony ընկերությունը ներկայացրել է XZs, XA1 և XA1 Ultra սմարթֆոնները: Տեխնիկական մանրամսներին ծանոթացեք ստորև.

Sony XZ Premium

Նոր Sony XZ Premium-ի Triluminos էկրանի շնորհիվ 40%-ով ավելի պայծառ է՝ համեմատած Xperia Z5 Premium-ի հետ: Նոր սմարթֆոնը օժտված է HDR տեխնոլոգիայով, որն ինչպես գիտեք ավելի որակյալ է դարձնում պատկերը և նոր մակարդակի է հանում տեսանյութերի որակը: Էկրանի մակերեսը ծածկված է Gorilla Glass 5-ով, որը պաշտպանում է փոշու և ջրի ներթափանցումից:

Sony XZ Premium-ը թողարկվել է 2 գունային լուծումներով՝  Luminous Chrome և Deepsea Black: Ինչպես նշեցինք սկզբում այն կարող է 1 վայրկյանում նկարել 960 կադր հաճախականությամբ 720p Slow-mo-տեսանյութ: Սա հնարավոր է դարձել Sony-ի տեսախցիկի եռաշերտ սենսորների միջոցով: Արդյունքը կարող եք տեսնել տեսանյութում.

Տեխնիկական բնութագիր՝

  • Snapdragon 821 միկրոպրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն)
  •  20 Մպ հիմնական և 13 Մպ դիմային տեսախցիկներ
  •  5,5 դյույմ HDR, Triluminos դիսփլեյ
  • Օժտված է մատնահետքերի սկաներով
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.1

Sony Xperia XZs

Այս սմարթֆոնը նույնպես տարբերվում է տեսախցիկի հնարավորություններով, այն Motion Eye տեսախցիկը հնարավոր է դարձնում ինքնուրույն կողմնորոշվող ավտոֆոկուսի ֆունկցիան: Այն հաջողությամբ կարողանում է վերլուծել պատկերը և ֆիքսում է հետաքրքիր ու գեղեցիկ կադրերը: RGBC-IR սենսորն էլ ապահովում է գունային ռեալիստիկ որակը: Կա նաևպանորամայի ինտելեկտուալ ռեժիմ:

Թեողարկվելու է 3 գունային տարբերակներով՝ Warm Silver, Ice Blue և Black:

Տեխնիկական բնութագիր՝

  • Snapdragon 820 միկրոպրոցեսոր
  • 4 Գբ RAM (օպերացիոն հիշողություն)
  • 19 Մպ հիմնական տեսախցիկ՝  կանխատեսող և լազերային autofocus, RGBC-IR, 4K վիդեո, թվային պատկերի կայունացնող SteadyShot 5: Դիմային 13 Մպ տեսախցիկ
  •  5,2 դյույմ դեսփլեյ
  • Օժտված է մատնահետքերի սկաներով

Sony Xperia XA1 Ultra

Ultra շարքի սմարթֆոնների ավանդույթը Sony ընկերությունը շարունակել է և ինչպես սպասելի էր սելֆիի դիմային տեսախցիկը կատարելագործված է, այն ունի ավտոֆոկուսի հնարավորություն, նաև ունի ֆլեշ լույս: բարելավվել է նաև հիմնական տեսախցիկը՝ 23 Մպ:

Այն թողարկվելու է 3 հիմնական գույներով՝ ոսկեգույն, սպիտակ և սև, իսկ ասիական շուկայի համար նաև վարդագույն օրինակ կլինի:

Տեխնիկական բնութագիր՝

  • MediaTek Helio P20 միկրոպրոցեսոր
  • 23 Մպ հիմնական և 16 Մպ դիմային տեսախցիկներ
  • 6 դյույմ դիսփլեյ (1080р)
  • Օժտված է մատնահետքերի սկաներով
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.0

Sony Xperia XA1

MWC 2017-ին Sony ընկերության ներկայացրած ամենահամեստ մոդելը XA1-ն է: Այն նույնպես կթողարկվի 3 գույնով՝ սպիտակ, սև և ոսկեգույն: Նույնպես լավ տեսախցիկ ունի՝ 23 Մպ LED ֆլեշով:

Տեխնիկական բնութագիր՝

  • MediaTek Helio P20 միկրոսխեմա
  • 3 Գբ RAM (օպերացիոն հիշողություն)
  • 23 Մպ հիմնական և 8 Մպ դիմային տեսախցիկներ
  • 5 դյույմ դիսփլեյ (1080р)
  • Օժտված է մատնահետքերի սկաներով
  • Օպերացիոն համակարգ՝ Android 7.0