Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

M Stopwatch

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա վայրկենաչափ հավելված է, որը թույլ է տալիս տեսնել նաև նախորդ չափուների պատմությունը, համեմատություններ կատարել և այլն:

Pointillisted

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա լուսանկարներ խմբագրելու համար նախատեսված հավելված է, որի միջոցով հնարավոր է ստանալ պիքսելային ոճով պատրաստված նկարներ:

Duel 1st,2nd,3rd,4th,5th Grade Math Games For Kids

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված մաթեմատիկական խաղ է, որի օգնությամբ նրանք կարող են ավելացնել իրենց գիտելիքները մաթեմատիկայից, զարգացնել տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը:

Cut the Rope: Magic

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա հայտնի Cut the Rope խաղն է, որի ընթացքում պետք է ֆիզիկայի օրենքները կիրառելով կերակրել կենդանուն: Խաղն ունի աստիճանաբար բարդացող 160 փուլ: