ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Feelca B&W
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածով հնարավոր է լուսանկարել ռետրո ոճի սև ու սպիտակ նկարներ:
Reefminder
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածը կարող է օգտակար լինել ձկների ակվարիումը միշտ մաքուր պահելու հարցում: Այն թույլ է տալիս նշումներ կատարել ջրի փոփոխությունների, առաջացած խնդիրների և այլ մանրամասների մասին:
Minimal Maze
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա մինիմալիզմի ոճով պատրաստված փազլ խաղ է, որն ունի աստիճանաբար բարդացող 90 աշխարհ, որոնք պետք է անցնել և կուտակել միավորներ:
100 Binaural Beats and Tones! Premium*| AmbiScience™
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա առողջապահական հավելված է, որը հատուկ ձայնային ալիքների ու երգերի միջոցով նյարդերը հանգստացնում է և օգնում է քնել:
Farm Animal Games and Barnyard Puzzles for Kids HD Free
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա ուսուցողական հավելված է՝ նախատեսված փոքրիկ երեխաների համար: Այն կենդանիների նկարներով փազլ է, որը հավաքելուց հետո կսովորեցնի տարբերել կենդանիների ձայները: