Սթրեսը հաղթահարելու, նյարդերը հանգստացնելու լավագույն հավելվածները

Այսօր ուրբաթ է, և ittrend.am-ը շարունակում է տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածների շարքը` այս անգամ ներկայացնելով սթրեսը հաղթահարելու, նյարդերը հանգստացնելու լավագույն հավելվածները` նախատեսված iOS և Android համակարգերի համար:

Happify (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի ցրել բացասական մտքերը, փոխել աշխարհին նայելու տեսանկյունը: Նորովի ընկալել երևույթները, դրանցում տեսնել դրականը՝ պարզ մինի-խաղերի, վաճժությունների օգնությամբ:

MoodTools (AndroidiOS)

Գինը` անվճար

MoodTools-ն առաջարկում է  գրի առնել էմոցիաների և ապրումների և նախապես ծրագրել բոլոր գործերը: Նման գրառումները կարող են օգնել օգտերերին ծայրահեղ պահերին՝ հատկապես սուցիդալ մտքերը ցրելու գործում: Դեպրեսիան հաղթահարել գուցե օգնի այս հավելվածը:

https://youtu.be/ExHGZlvyoCc

Calm (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը խոստանում է պարզություն, ուրախություն և խաղաղ տրամադրություն մտցնել առօրյայում: Մեդիտացիան ուղեկցլով հավելվածի առաջարկած երաժշտությամբ, բնության ձայներով: Մեդիտացիան կօգնի բարելավել քնի որակը:

Stop, Breathe & Think (AndroidiOS)

Գինը` անվճար

Այս հավելվածը պարունակում է 55 մեդիտացիոն ծրագիր: Այն թույլ է տալիս ստեղծել անհատական ծրագրեր, ընտրել նախընտրելի աուդիոները: Այն առաջարկում է օրը սկսլե և ավարտել մեդիտացիայով: Սա նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր ոչ միայն տագնապներով են տառապում, այլև ունենում են խուճապի նոպաներ:

Pacifica (AndroidiOS)

Գինը` անվճար

Սա ևս մեկ հավելված է որը օգնության կհասնի սթրեսը, տագնապը հաղթահարելու համար: Ավելի ինքնավստահ, մոտիվացված և անվախ դառնալու համար կարելի է հետևել այդ ծրագրերին: Սթրեսն հաղթահարելու համար նախատեսված է ամենօրյա աուդիոթրեյնիգների ծրագիր: