Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Mojicat

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա սթիքերների հավաքածու է, որում ընդգրկված են կատուների թվով 50 անիմացիոն սթիքերներ, որոնք զրույցին նոր տրամադրություն կհաղորդեն:

Mojidog

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նույնպես սթիքերների հավաքածու է: Այստեղ ընդգրկված են շների թվով 50 անիմացիոն սթիքերներ, որոնք զրույցին նոր տրամադրություն կհաղորդեն:

CityMaps2Go Pro » Plan Trips, Guide & Offline Map

Գինը՝ 9.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ճամփորդության ժամանակ: Հնարավոր է բեռնել քաղաքների քարտեզներ և օգտվել օֆլայն ռեժիմում:

Flick Champions Summer Sports

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս խաղում հնարավոր է ներկայացնել սեփական  երկիրը սպորտային 9 մարզաձևում: Հնարավոր է մասնակցել վոլեյբոլի, բոքսի, լողի, ջրացատկի, վազքի, ձեռքի գնդակի, մուճի նետման և այլ մրցումների:

Flick Champions Winter Sports

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա էլ ձմեռային խաղերի համար է նախատեսված: Այստեղ կարելի է մասնակցել հոկեյի, դահուկավազքի, գեղասահքի և այլ մարզաձևերի մրցումներում:

Ratio Rumble

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա ուսուցողական խաղ է՝ նախատեսված դպրոցականների և ուսանողների համար: Հնարավոր է ընտրել 18 տարբեր կերպարներից որևէ մեկին և պայքարել հակառակորդների դեմ՝ համարժեք հարաբերակցություններ կազմելու միջոցով: