ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Foresee: Your Personal Activity Forecast
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածը կարող է օգնել պլանավորել և կազմակերպել միջոցառումներ, իրադարձություններ:
Sleep Sounds: relaxing sounds for sleep
Գինը՝ 0.99$ – անվճար
Հանգստացնող մեղեդիներ ու բնության ձայներ քնելու համար: Այս հավելվածը խոստանում է ապահովել ձեր հանգիստ քունը և բացառել անքնությունը:
Fox Eats Chicks
Գինը՝ 3.99$ – անվճար
Այս խաղում պետք է օգնել աղվեսին բաց չթողնել և ոչ մի թռչուն: Պետք է առաջ շարժվել պլատֆորմային խաղում և ուտել հանդիպող բոլոր թռչուններին, հավաքել միավորներ և անցնել աստիճանաբար բարդացող աշխարհները:
Windy
Գինը՝ 1.99$ – անվճար
Եթե ցանկանում եք որոշ ժամանակով կտրվել առօրյայից և մտովի տեղափոխվել բնության գիրկը, վայելել քամու ձայնը, ապա այս հավելվածը հենց դրա համար է: