Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 23)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Redline Rush

Գինը` 0.99$ – անվճար

Այս խաղում պետք է ճկունորեն առաջ շարժվել մեքենաներով հագեցած փոխոցներով, հավաքել միավորներ և գումար: Այստեղ մեկ սխալն անգամ ճակատագարական է: Հավաքած գումարը կարելի է ծախսել նոր մեքենաներ ձեռք բերելու, դրանք վերանորոգելու համար:

Munchee

Գինը` 0.99$ – անվճար

Սա խոհարարական հավելված է, որը կօգնի գտնել հետաքրքիր բաղադրատոմսեր, ինչպես նաև ստեղծել և տարածել սեփականը:

Outland – Space Journey

Գինը՝ 0.99$ – անվճար

Տիեզերական ճամփորդության ձեր երազանքը կարող եք իրագործել այս հավելվածի միջոցով: Այստեղ հասանելի են տեսանյութեր երաժշտական ուղեկցությամբ, որոնք ձեզ կտեղափոխեն տիեզերք:

screen520x924 (4) screen520x924 (2)