Անվճար դարձած iOS-հավելվածներ (հունիսի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cleu

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա խելացի զարթուցիչ է, որը առավոտյան արթնացնելուց բացի կտեղեկացնի օրվա պլանների մասին, կներկայացնի եղանակի տեսությունը և կօգնի նախապատրաստվել օրվա առաջադրանքներն իրականացնելուն:

Shark Puzzles

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա դասական փազլ է՝ նախատեսված երեխաների համար: Այստեղ պետք է հավաքել ծովային կենդանիների նկարներ: Հավելվածը թույլ է տալիս ստեղծել նաև անհատական փազլներ խաղալու համար:

Pacca Alpaca 

Գինը՝ 0.99$ – անվճար

Սա ճանաչողական խաղ է, որը նախատեսված է երեխաների համար: Խաղի ընթացքում երեխան հնարավորություն ունի ճանապարհորդել տարբեր երկրներով և այդ ընթացքում սովորել օտար լեզուներ, կատարել բազմաթիվ առաջադրանքներ:

Renote

Գինը՝ 4.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է նշումներ կատարելու համար: Այն ավելի կհեշտացի և կկանոնակարգի այդ գործողությունը:

Yoga

Գինը՝ 3.99$ – անվճար

Յոգայի ամենօրյա վարժանքները հնարավոր է կազմակերպել այս հավելվածի օգնությամբ: Այստեղ ներկայացված է 111 դիրք: Հնարավոր է գտնել հատուկ մշակված ծրագրեր՝ ուղղված մարմնի առողջությանը, հավասարակշռությանը, ճկունությանը: