ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Rapto
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածով արհեստական ինտելեկտի օգնությամբ հնարավոր է ստեղծել երաժշտություն:
illi
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս խաղում մատի մեկ հպումով պետք է հավաքել լուսավոր բյուրեղներ և առաջ շարժվել՝ հաղթահարելով խոչընդոտները:
I imagine
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա ինտերակտիվ զվարճալի խաղ է, որի ընթացքում հնարավոր է ձեր դեմքի նկարով ստեղծել նոր կերպար և պատմություն:
Farm Story Maker
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս խաղը պատրաստված է երեխաների համար, որի ընթացքում կզարգանա նրանց ստրատեգիական մտածողությունը: Պետք է օգնել Լիլիին ֆերմայի աշխատանքներում: Խաղն ունի 100-ից ավելի բազմագույն սթիքերներ, որոնք պետք է օգտագործել խաղի ընթացքում:
Tentatrio! Jellyfish, Octopus & Squid Pals
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա անիմացիոն սթիքերների հավաքածու է, որում ընդգրկված է 24 սթիքեր: