ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Wordimals!
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա 100-ից ավելի փուլերից կազմված բառախաղ է: Հարկավոր է տառերը միացնելով գտնել թաքնված բառը:
Pixel Boat Rush
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս խաղում անհատական նախըտրություններով պատրաստված նավակը պետք է, հակառակորդների դեմ պայքարելով ծովի ալիքների վրայով, հասցնել վերջնագծին:
Dream-X
Գինը՝ 2.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով երազանքներն ու նպատակները նյութականացնելու հնարավորություն ունեք: Հնարավոր է կազմել մտքի «քարտեզ», նշել երազանքը և այն իրականացնելու ճանապարհներ գծել:
Muse
Գինը՝ 0.99$ – անվճար
Այս հավելվածը կարող է ծառայել որպես անձնական օրագիր: Այն առաջարկում է 3 ձևաչափով ֆիքսել ձեզ համար կարևոր նշանակություն ունեցող պահերը:
Bounzy!
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղը կզարգացնի արագ արձագանքելու ունակությունը, հնարավոր է կիրառել կախարդական հնարքներ, հավաքել միավորներ:
Comics Head
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս հավելվածով կարող եք ստեղծել կոմիքսներ: Օգտագործելով երևակայությունը՝ ստեղծեք ձեր հումորային պատմությունները: