ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
PepDash
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս խաղի ընթացքում պետք է նկարով ճանաչել հայտնի մարդկանց և վաստակել միավորներ:
Stopwatch+: Accurate Mechanical Analog Timepiece
Գինը՝ 2.99$ – անվճար
Սա վայրկյանաչափ է: Այն ճշգրիտ չափում և ներկայացնում է տվյալները, որոնցով հնարավոր է կիսվել ընկերների հետ:
Solve
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա սովորական հաշվիչ-հավելված է: Այն տարբերվում է իր գունավոր դիզայնով, որն առավել գրավիչ է դարձնում գործողություններ կատարելը:
AnyRate Pro
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս հավելվածի ինտերֆեյսի մինիմալիստական դիզայնը թույլ է տալիս արագ կերպով փոխարկել փոխարժեքները: Այստեղ ներկառուցված է նաև հաշվիչ:
Sushi Stickers for iMessage
Գինը՝ 0.99$ – անվճար
Սա անիմացիոն սթիքերների փաթեթ է iMessage-ի համար: Այստեղ կարող եք գտնել սուշիի թեմատիկայով շուրջ 20 սթիքերներ: