Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tadaa SLR

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը լուսանկարների խմբագրիչ է: Այն թույլ է տալիս շտկել նկարի լուսավորությունը, ֆոկուսը և նկարին որակ հաղորդել:

screen696x696 (1) screen696x696 (2) screen696x696 (3)

Monogram Plus

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա նախատեսված է Apple Watch-ի համար: Այն թույլ է տալիս օգտատերերին անհատականացնել իրենց խելացի սարքավորման ինտերֆեյսը:

Type Nine Keyboard 

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի նոր ձևով և ավելի արագ տեքստ հավաքել iPhone-ով: Հավելվածը թույլ է տալիս գրել 34 լեզվով:

Explore Daniel Tiger’s Neighborhood 

Գինը՝ 2.99$ – անվճար

Այս խաղում երեխան պետք է Դանիել անունով վագրիկին օգնի կապեր հաստատել և շփվել հարևանությամբ բնակվող կենդանիների հետ:

Mahjong I

Գինը՝ 1.99$ – անվճար

Սա չինական հայտնի մահջոնգ գլուխկոտրուկի ամենահայտնի iOS-հավելվածն է, որն հագեցած է գեղեցիկ գրաֆիկայով և ձայնային ուղեկցությամբ: