ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Funnel
Գինը՝ 4.99$ – անվճար
Այս հավելվածը թույլ է տալիս կարճ ժամանակում ծանոթանալ օրվա լրահոսին՝ BBC, NPR, VOA, CBC և այլ առաջատար լրատվական ծառայությունների աուդիո ձայնագրություններով:
Herotime: Smart Multi Stopwatch
Գինը՝ 1.99$ – անվճար
Սա վայրկյանաչափ է: Այն ճշգրիտ չափում և ներկայացնում է տվյալները մարզումների, մրցույթների ժամանակ:
Backgammon Premium
Գինը՝ 1.99$ — անվճար
Սա օնլայն նարդի է, որի շուրջ համախմբված են մեծ թվով խաղացողներ աշխարհի տարբեր ծայրերից: Այն ունի բարդության 3 մակարդակ, շուտով կավելանա նաև 4-րդ ամենադժվարը՝ հատուկ փորձառուների համար: Կարող եք խաղալ ընկերների հետ կամ էլ պատահականության սկզբունքով ընտրել հակառակորդին:
Addition Flashcard Math Match Games for Kids in Kindergarten, 1st and 2nd Grade
Գինը՝ 5.99$ – անվճար
Այս խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, որը կօգնի սովորել տարրական մաթեմատիկական գիտելիքներ բազմազան տրամաբանական խաղերի միջոցով:
River Data
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով կարող եք տեսնել քարտեզի վրա և տեղեկանալ տարածաշրջանի գետերի մասին: