Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Moment Camera

Գինը` 0.99$ – անվճար

Սա հեշտությամբ օգտագործվող հավելված է, որը հնարավորություն է տալիս արագորեն փոխել նկարելու ռեժիմները, միացնել/անջատել թայմերը, լուսարձակումը և այլն:

LightEaters!

Գինը՝ 3.99$ – անվճար

Այս խաղի ընթացքում պետք է լուսավորել մութ գործարանը, որը լցված է ուրվականներով  և գտնել դրանից դուրս գալու ճանապարհը: Պետք է պայքարել խավարի և մթության դեմ, ամեն աշխարհում պետք է գտնել բանալիներ, լուսավորել և բացահայտել նոր վայրեր: Խաղն ունի 30 աշխարհ:

Glucose Buddy+ for Diabetes

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս հավելվածը կարող է օգնել շաքարային դիաբետ ունեցողներին: Այն թույլ է տալիս կառավարել հիվանդությունը, տեսնել դրա պատմությունը, կարգավորել սննդակարգը:

Tap Cam – Live Filters and Effects

Գինը՝ 6.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի խմբագրել կադրը հենց լուսանկարելիս: Այն թույլ է տալիս մոտեցնել, կտրել, ֆիլտրներ կիրառել՝ լավագույն նկարը ստանալու համար:

iShrug: Text Faces for iMessage

Գինը՝ 2.99$ – անվճար

Սրանք կետադրական նշաններից պատրաստված սմայլիկներ են, որոնցով կարելի է զարմացնել ընկերներին: