Անվճար դարձած iOS-հավելվածներ (սեպտեմբերի 28)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Pinball Breaker Forever

Գինը` 0.99$ – անվճար

Սա Pinball հայտնի խաղի մոտիվներով պատրասված խաղ է՝ նեոնային գույներով ինտերֆեյսով: Պետք է կոտրել աղյուսները:

Recipes Cook Book

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա թվայնացնել ձեր սիրելի բաղադրատոմսերը, դասակարգել դրանք, կարելի է նաև բաղադրատոմսի համար անհրաժեշտ մթերքներն ավելացնել գնումների ցուցակում: Recipes Cook Book-ն ունի նաև ջերմաստիճանն ու քաշի միավորները փոխարկելու հնարավորություն:

Blocko.

Գինը՝ 1.99$ – անվճար

Այս խաղը դուր կգա տրամաբանական փազլներ սիրողին: Խաղւ պատրաստված է մինիմալիստական ոճով:

Tiggly Doctor

Գինը` 2.99$ – անվճար

Թույլ տվեք ձեր բալիկին բժիշկ դառնալ մեկ օրով, հետազոտել հիվանդներին, վիրահատություններ անել և այդ ընթացքում տարբեր բառեր սովորել: