Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Cesium Music Player

Գինը` 1.99$ – անվճար

Սա կարող է հեշտացնել երաժշտություն լսելը, ավելի կառավարելի դարձնել երգացանկը:

Dungeonism

Գինը` 1.99$ – անվճար

Սա պլատֆորմային խաղ է, որտեղ պետք է օգնել հերոսին հաղթահարել ճանապարհի բոլոր բարդուդյունները և խոչընդոտները, հանաքել միավորներ, կռվել թշնամիների դեմ և այս ամենը մթության մեջ:

Fog of World

Գինը` 4.99$ – անվճար

Այս հավելվածը դուր կգա շատ ճանապարհորդողներին: Հավելվածի հետ միասին կարող եք բացահայտել աշխարհի բոլոր անկյունները: Այստեղ կնշվի բոլոր այն երկրները, քաղաքները, որոնք այցելել եք և յուրաքանչյուր նոր այցելության համար որպես խրախուսանք կստանաք միավորներ:

Jotalicious

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս հավելվածը կհեշտացնի գնումներ կատարելը: Այն կօգնի կազմել գնումների ցուցակը: