ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Blinq: Simple Expense Tracker Spendings Analytics
Գինը` 0.99$ – անվճար
Սա կօգնի բյուջեն կառավարելու հարցում: Հավելվածը կհաշվի ծախսերը և կզուշացնի սահմանված բյուջեն սպառվելու դեպքում:
Calendarium – Everything about this day
Գինը` 0.99$ – անվճար
Բացահայտեք, թե տարբեր թվականների տվյալ օրն ինչ պատմական իրադարձություններ են տեղի ունեցել: Հավելվածը տեղեկացնում է նաև, թե երբ է արևածագն ու մայրամուտը, և քանի օր է մնացել տարվա ավարտին:
Augmented Reality Solar System
Գինը` 0.99$ – անվճար
Այս լրացված իրականությամբ հավելվածով կարելի է ուսումնասիրել Արեգակնային համակարգը՝ ցանկացած մակերևույթի վրա պրոյեկտելով համակարգի եռաչափ մոդելը:
Week Calendar Widget Pro
Գինը` 1.99$ – անվճար
Սա կօգնի արագ տեղեկանալ շաբաթվա ընթացքում սպասվող բոլոր իրադարձություններին: Առանց արգելաբացելու էկրանին ցույց կտա սպասվելիք իրադարձությունների օրացույցը:
Draw in 3d
Գինը՝ 1.99$ – անվճար
Այս հավելվածի միջոցով հեշտությամբ կարելի է ստեղծել եռաչափ 3D պատկերներ: Այն ունի մատչելի ուղեցույց, որը կուղղորդի պատկերներ ստեղծելիս: